ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Չեն ապահովելու խաղաղ բնակիչների անվտանգությունը

Չեն ապահովելու խաղաղ բնակիչների անվտանգությունը
29.05.2025 | 16:00

Գիշերը ադրբեջանական զինուժը կրակել է, տուն է վնասվել: Սյունիքից ՔՊ-ական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հայտարարել է, որ եթե ՀՀ-ն համարժեք պատասխանի ադրբեջանական կրակոցներին, կլինի էսկալացիա: Սա խայտառակություն է, ՔՊ-ականը խոստովանում է, որ իրենք չեն կարողանում ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը։ Եթե իշխանությունը դա անել չի կարում կամ չի ուզում, ինչո՞ւ է մնում իշխանության, որ պետական բյուջեն մսխի՞, պարգևավճարներ ստանա՞։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ